Միշա Ալոյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն
Ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանն Ալմա-Աթայում ընթացող մրցաշարի եզրափակիչում 52 կգ քաշային կարգում պարտության է մատնել ուզբեկ Յասուրբեկ Լատիպովին: Այս հաղթանակից հետո Ալոյանը նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը:
Հիշեցնենք, որ մարզիկն արդեն 2-րդ անգամն է նվաճում չեմպիոնի տիտղոսը: