Միշտ մերժել եմ սերիալներում նկարահանվելու առաջարկներն ու չեմ փոշմանել. Ավո Խալաթյան
Life.panorama.am-ը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասան Ավո Խալաթյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է նրա ֆիլմային պասիվության պատճառը, ի՞նքն է հրաժարվողը, թե՞ իրեն չեն ընտրում: «Եթե խոսքը վերաբերում է սերիալներին, ապա ասեմ, որ միշտ ինքս եմ մերժել առաջարկներն ու չեմ փոշմանել դրա համար: Շատ-շատ առաջարկներ եմ ունեցել: Քանի որ թատրոնի դերասան եմ, շատ մեծ կարևորություն եմ տալիս առաջին հերթին իմ «պարտնյորին»: Ֆիլմային դեբյուտս ցանկանում եմ այնպիսի մի ֆիլմում լինի, որն իրենից մնայուն արժեք կներկայացնի»,-կայքի հետ զրույցում նշեց Ավո Խալաթյանը:
Դերասանը շեշտեց, որ անկախ նրանից, թե խաղընկերն ի՞նչ մասնագետ կլինի՝ երգիչ, դերասան, թե հումորիստ, կարևորն այն է, որ այս գործում պրոֆեսիոնալ լինի: «Եթե խոսքը վերաբերում է սերիալներին, ապա ասեմ, որ միշտ ինքս եմ մերժել առաջարկներն ու չեմ փոշմանել դրա համար: Շատ-շատ առաջարկներ եմ ունեցել: Քանի որ թատրոնի դերասան եմ, շատ մեծ կարևորություն եմ տալիս առաջին հերթին իմ «պարտնյորին»: Ֆիլմային դեբյուտս ցանկանում եմ այնպիսի մի ֆիլմում լինի, որն իրենից մնայուն արժեք կներկայացնի»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: