«Միսս Արմենիա»-ի հաղթողը հայտնի է (ֆոտոշարք)
«Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը: 24 հայուհիներ տարբեր երկրներից` Ռուսաստանից, Լիբանանից, Ուկրաինայից, Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաք Երևանից Օպերայի և բալետի ազգային թատրոնում փորձում էին իրենց ուժերը գեղեցկության ոլորտում:
Իրավաբանի, հոգեբանի, տնտեսագետի, երաժիշտի և այլ մասնագիտություններ ունեցող գեղեցկուհիները նախ ներկայացան հայկական տարազներով, այնուհետև` լողազգեստներով և երեկոն ամփոփող երեկոյան զգեստներով:
Ժյուրին, որի կազմում էին Լուսինե Թովմասյանը, մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը, դիզայներ Գևորգ Շադոյանը և այլք, առաջին մրցանակը շնորհեցին Լիլի Սարգսյանին, երկրորդ տեղը զբաղեցրեց Արփինե Հարությունյանը, լավագույն եռյակում Թերեզա Մարտիրոսյանն էր:
«Սփյուռքի թագուհի» մրցանակին արժանացավ Լիբանանից ժամանած հայուհին: «Միսս տաղանդ» անվանակարգում հաղթեց Թերեզա Մարտիրոսյանը` Սյունիքի մարզից: Իսկ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը բաժին հասավ Գյումրու ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ հաղթողը մեկ տարի շարունակ Հայաստանը ներկայացնելու է միջազգային մի շարք գեղեցկության մրցույթներում: