Միթե՞ սրանք իրավունք ունեն գրող կոչվելու
Հայաստանում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն այսօր ներկա էր գրողների միության արտահերթ համագումարին: Երբ մեր վայ գրողները իրար միս էին ուտում, վերջինս ապշահար հետևում էր, թե մերոնք ոնց են կռվում: Դուք պետք է տեսնեիք Բոժկոյի հայացքը, երբ մի գրողը մյուսին վիրավորում էր: Իսկ ես, որ առաջին անգամ էի ներկա գտնվում գրողների միության համագումարին, ուղղակի նողկանք ապրեցի: Ինքս իմ մեջ հարցեր էի տալիս. «Միթե այս մարդիկ են մեր երկրի մտավորականության սերուցքը»: «Միթե սրանք իրավունք ունեն գրող կոչվելու»: Եվ այսպես լիքը միթեներ... Ինչ ասեմ, որ գրողը սենց լինի, իշխանությունն էլ գրողուցավ կլինի, հասարակությանն էլ կհետաքրքրի Քիմ քարդաշյանի տուտուզը:
Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:
