Միտինգներ ցրող Վալերի Օսիպյանի արդարացումը. Հրապարակ
Միտինգներ ցրող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ով երեկ կառավարության մոտ էր, հարցրինք՝ դեռ չի՞ հայտնաբերվել իր եղբորորդին, ով դանակահարության կասկածանքով հետախուզվում է, Օսիպյանը թախծոտ հորդորեց. «Դիմեք փաստաբանին»:
Նրան հայտնաբերելու բարդությունն իր գործոնո՞վ է պայմանավորված: «Չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Օսիպյանն ու չքմեղացավ, թե քննությունը կավարտվի, ու կտեսնենք, որ նա չէ դանակահարողը:
Այդ դեպքում ինչո՞ւ է փախուստի դիմել, Օսիպյանն արդարացավ՝ նա կռվի մասնակից է եղել, երեւի վախեցել է, թե իրեն կբռնեն:
