Մնացական Մնացականյանը պատրաստվում է կրկին քաղաքապետի հայտ ներկայացնել
Հրապարակ թերթը գրում է.
Աշնանը նոր թափ կհավաքի համայնքների խոշորացման ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել մինչեւ 2018 թ․ մարտ։ Գրեթե վերականգնվելու են նախկին շրջկոմները։ Օրինակ, Շիրակի մարզում 10 համայնք է կազմավորվելու, այսօր 79-ն է։ Մյուս մարզերի վերաբերյալ դեռ թվեր չկան։ Ի դեպ, ԱԺ ընտրություններից դուրս մնացածներից ոմանք անհամբեր սպասում են խոշորացմանը, որից հետո ՏԻՄ նոր ընտրություններ են հայտարարվելու, եւ հնարավորություն է ստեղծվելու խոշորացած համայնքների ղեկավարի պաշտոն ստանձնել։ Օրինակ՝ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանը պատրաստվում է կրկին քաղաքապետի հայտ ներկայացնել Թալինում:
Մանրամասները Հրապարակ թերթի այսօրվա համարում:
