Մոծակը, որ նստում ա ձեռքիդ ու արյունդ սկսում ա քաշել, համբերությունդ վերջանում ա, ու գլխին բամփում ես...
Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր էլ կառավարության նիստի օրը շենքի դիմաց հավաքվել էին «Հաշմանդամ օդաչուների միություն» հասարակական կազմակերպության անդամները: Ավելի քան 10 տարի նրանք չեն ստանում փոխհատուցում` Քաղաքացիական ավիացիայում կատարած աշխատանքի ընթացքում առողջությանը պատճառված վնասի դիմաց:
Սկզբում նրանց թիվն անցնում էր 130-ից, սակայն այսօր հազիվ 50-ի էր հասնում: Շատերն արդեն մահացել են: Այս տարիների ընթացքում կառավարությունը նրանց միայն հույս է տվել, իսկ վաստակած գումարները օդաչուներն այդպես էլ չեն ստացել: Այս անգամ նրանք ավելի վրդովված էին:
Fnews.am-ի հետ զրույցում հաշմանդամ օդաչուներն անկեղծացան: Հիշեցնելով հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» ջոկատի զինված խմբի գործողությունները`մասնավորապես վերջիններիս կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումը, օդաչուներից մեկը նկատեց. «Այ տենց է լինում. գալիս են կառավարության դիմաց, տեսնում են իրենց լսող չկա գնում են էդ ճանապարհով; Դրան կառավարությունն է դրդում»,- վրդովված ասաց նա: Մեկ այլ օդաչու էլ համեմատական անցկացրեց. «Մոծակը, որ նստում ա ձեռքիդ ու արյունդ սկսում ա քաշել, համբերությունդ վերջանում ա ու գլխին բամփում ես…»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում
