«Մոնակոն» չի ուզում խաղալ ՊՍԺ-ի հետ
«Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը նշել է, որ իր թիմը նախընտրություններ չունի ՉԼ-ի ¼ երափակչի մրցակցի վերաբերյալ:
«Ցավալի կլինի քառորդ եզրափակչում հանդիպել ՊՍԺ-ին: Ցավալի կլինի ֆուտբոլի տեսանկյունից: Բոլորին հետաքրքիր կլինի, եթե «Մոնակոն» խաղա այլ երկրի թիմի հետ:
Հիանալի կլինի, եթե Ֆրանսիայի 2 ակումբներն անցնեն հաջոդ փուլ: Արդեն լավ է, որ ֆրանսիական 2 թիմեր քառորդ եզրափակչում են, լավագույն ութնյակում:
Ես հպարտանում եմ ֆրանսիական ֆուտբոլով և «Մոնակոյով»: Վիճակահանությանը նախընտրություններ չունենք: Մենք պատրաստ ենք խաղալ ցանկացած մրցակցի հետ»,- Վասիլևի խոսքն է մեջբերում Le Figaro-ն:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն