«Մորաքույրս գրել է այդ մեկնաբանությունը, բայց ես դրա հետ կապ չունեմ». Սոնա Շահգելդյան
Shabat.am-ը արդեն հայտնել էր Սոֆի Մխեյանի և Սոնա Շահգելդյանի մորաքրոջ միջև տեղի ունեցած թյուրիմաթյության մասին:
Հիշեցնենք, որ Նաիրա Շահգելդյանը մեկնաբանություն էր թողել Սոֆի Մխեյանի լուսանկարի տակ. գրելով՝ «ֆու»:
Shabat.am-ի թղթակիցը զրուցեց նաև Սոնա Շահգելդյանի հետ, ով ևս հաստատեց միջադեպի թյուրիմացության մասին լուրը: Սոնան նաև տեղեկացրեց, որ իր մորաքույրն ու Սոֆին հասկացել են միմյանց և տհաճ միջադեպն արդեն անցյալում է:
«Մորաքույրս գրել է այդ մեկնաբանությունը, բայց ես դրա հետ կապ չունեմ: Մենք կոլեգաներ ենք և ոչ մի խնդիր չունենք, նման կոնֆլիկտային միջադեպերը միշտ էլ կարող են պատահել հայտնի մարդկանց հետ: Ես բոլորին էլ սիրում և հարգում եմ շատ:Մորաքույրս շփոթմունքի արդյունքում է հայտնվել այս սկանդալի կենտրոնում,բայց մի փնտրեք ոչ մի բան քանի որ իրականում չկա այն:Ես PR կարիք ամենևին չունեմ ուղակի ցանկացած սխալմունք դառնում է քննարկման թեմա,ես բացարձակ դեմ չեմ ,բայց Սոֆին և մորաքույրս արդեն պարզել են այդ թյուրիմածությունը,ավելին ես այնքան զբաղված եմ իմ աշխատանքով որ անգամ տեղյակ չեմ եղել, և լրատվամիջողներից եմ իմացել:»,- հավելեց Սոնան: