Մորգան Ֆրիմենը պահանջել է ներողություն խնդրել անհիմն մեղադրանքների համար
Ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմենը CNN հեռուստաալիքից պահանջել է ներողություն խնդրել իրենից և հերքել հրապարակումները, որոնցում դերասանին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրում։ Այս մասին ասվում է Ֆրիմենի փաստաբանի՝ Ռոբերտ Շվարցի նամակում, փոխանցում է Hollywood Reporter-ը։
«CNN-ը պետք է անհապաղ հերքմամբ հանդես գա և ներողություն խնդրի պարոն Ֆրիմենից՝ կապի նույն միջոցներով և նույնպիսի ուշադրությամբ, որոնք նա օգտագործել է մայիսի 24-ին նրա դեմ չարդարացված հարձակումների համար»,-ասվում է նամակում։