Մոսկվան աշխատում է Բաքվի և Երևանի հետ Լաչինի միջանցքի խնդրի լուծման ուղղությամբ. Պեսկով
Ռուսաստանը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետևողականորեն քննարկում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման տարբեր տարբերակներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, մենք կշարունակենք դա անել։ Բոլորովին վերջերս Լեռնային Ղարաբաղ հասավ մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել էր, ի դեպ, ռուսական կողմի ջանքերի շնորհիվ։ Մենք կշարունակենք աշխատել, և այժմ կողմերի հետ քննարկվում և մշակվում են տարբեր տարբերակներ»,- ասել է Պեսկովը։