Մոսկվան հայտնել է իր տեսակետը հայկական ուղղաթիռի կործանման վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր՝ նոյեմբերի 13-ին, ճեպազրույց է ունեցել Մոսկվայում: Քննարկվող հիմանակն թեման եղել է ուկրաինական ճգնաժամը, սակայն քաղաքական գործիչը պատասխանել է նաև լրագրողների այլ հարցերին: Լուկաշևիչը անդրադարձել է նաև երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին: Այս մասին հայտնում է «Ռաշա թդեյ»-ը:
Մոսկվան հիշեցրել է Հայաստանին և Ադրբեջանին, որ նրանք պատասխանատու են հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման համար: Լուկաշևիչը կոչ է արել նաև խուսափել լարվածություն ստեղծող քայլերից:
«Մենք ծայրահեղ անհանգստացած ենք միջադեպից, որը մարդկանց մահվան է հանգեցրել: Կոչ ենք անում խուսափել քայլերից, որոնք տանում են լարվածության էսկալացիայի»-հայտարարել է Լուկաշևիչը:
