Մոսկվան կասկած է հայտնել, որ Բաքուն վերաարտահանում է թուրքական միրգ- բանջարեղենը
Tert.am-ը գրում է .
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է, որ կասկածում է Ադրբեջանին Ռուսաստան թուրքական միրգ-բանջարեղենի վերաարտահանման համար՝ չնայած Մոսկվայի էմբարգոյին, գրում է contact.az-ը :
«Ադրբեջանի և Իրանի կողմից Թուրքիայից արտադրանքի արտահանման կանխման վերաբերյալ պարտավորությունների կատարման ստուգման ընթացքում մենք պարզել ենք, որ հունվարին Ադրբեջանը 5 անգամ ավելացրել է լոլիկների մատակարարումը Ռուսաստան»,- հայտարարել է Դանկվերտը:
Նրա խոսքով՝ «Ռոսսելխոզնադզորին» «անհասկանալի» է, թե ինչպես Ադրբեջանը կարող էր այդպես կտրուկ ավելացնել ջերմոցային լոլիկների մատակարարման ծավալը։
Դանկվերտը չի բացառել, որ ռուս տեսուչները ստիպված կլինեն մեկնել Ադրբեջան՝ ստուգելու համար, թե…
