ՄՈՍԿՎԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻՆ․ ՊԵՏԴԵՊ
ԱՄՆ-ն կողմ է Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը, որը հրապարակվել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի նախօրեին։
«Շատ հստակ է մեր դիրքորոշումը՝ Ռուսաստանը պետք է վերադառնա այն համաձայնությանը, որն ունեինք, այսինքն՝ հացահատիկի գործարքին... Մենք ուզում ենք դա տեսնել»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ վերոնշյալ հոդվածում Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կրկին սպասում է ռեկորդային բերքի և պատրաստ է փոխարինել ուկրաինական հացահատիկը։ Նա նաև պնդել էր, թե հացահատիկի գործարքն օգտագործվել է Ուկրաինայից հացահատիկ արտահանող ԱՄՆ-ի և Եվրոպայի բիզնեսը հարստացնելու համար։