Մոսկվայի կենտրոնում հայ տղամարդու են սպանել
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք հայ տղամարդու են սպանել, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:
Նշվում է, որ 44-ամյա տղամարդն առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում Նովոսոբլոդսկայա փողոցում դուրս գալիս է եղել իր ավտոմեքենայից, երբ մարդասպանը մի քանի փամփուշտ է արձակել նրա ուղղությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ` դա նման է պատվիրված սպանության:
