4 Սեպտեմբեր, 2019 Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Tweet Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում բախվել են «Аэрофлот» և Royal Flight ավիաընկերության օդանավերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավերը բախվել են փոքր արագության տակ, երբ թռիչքուղի են պատրաստվել դուրս գալ: Նշվում է, որ օդանավերը բախվել են թևերով և վնասվել, սակայն ուղևորներից ոչ ոք չի տուժել:«Аэрофлот» ավիաընկերության օդանավի ուղևորները տարհանվել են և ավելի ուշ մեկնել մեկ այլ օդանավով: