Մոսկվայի տանը մեկնարկել է «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը
Երևանում մեկնարկել է «Ղրիմի օրերը Հայաստանում» միջոցառումների շարքը։ Նշենք, որ Հայաստան են ժամանել Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ նախագահի մոտ Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ, Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը, ինչպես նաեւ Ղրիմի մեկ այլ փոխվարչապետ Ի. Վ. Կիվիկոն, Ղրիմի տուրիզմի փոխնախարար Իգոր Կոտլյարը, Ֆեոդոսիայի քաղաքապետ Անժելա Սերդյուկովան, Ղրիմի խորհրդարանի ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը։
Պատվիրակությանը Երեւանում դիմավորել է ՀՀ-ում Ղրիմի Հանրապետության ներկայացուցիչ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Իր բացման խոսքում նա ողջունեց հյուրերին եւ նշեց, որ մաղթում է ակտիվ եւ բովանդակ համատեղ աշխատանք:
Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի բացմամբ, որին ներկա են տարբեր պաշտոնյաներ, անվանի մասնագետներ, ինչպիսին է ԱԺ նախկին նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Արաբկիր ԲԿ-ի տնօրեն Արման Բաբլոյանը, Արցախից ժամանած պատգամավորների մեծ թվով պատվիրակություն։