Մոսկվայում գնդակահարել են 57-ամյա հայազգի գործարար Վաչիկ Աբգարյանին
Մոսկվայում գրասենյակի հարեւանությամբ գնդակահարել են 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանին: Այս մասին հաղորդում է Mash-ը: Գնդակը գործարարի կրծքին է դիպել:
Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: 57-ամյա Վաչիկ Աբգարյանը ղեկավարում էր Մոսկվայի «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը:
Գործարարը գլխավորում էր «Кап-строй» շինարարական ընկերությունը: Պաշտոնական որևէ մեկնաբանություն կատարվածի վերաբերյալ չի հնչել: Ամենայն հավանականությամբ, նշում են տեղական լրատվամիջոցները, դա պատվիրված սպանություն էր: