Մոսկվայում Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք է առաջադրվել
ՌԴ քննիչները Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության համար վերջնական մեղադրանք են առաջադրել՝ նախնական համաձայնությամբ սպանություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը՝ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին հղումով:
Նրանց 8-ից 20 տարվա ազատազրկում է սպառնում:
Պետրենկոյի խոսքով՝ քննիչները ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մեղմացուցիչ հանգամանքները պարզելու համար, այդ թվում՝ հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ են նշանակել:
«Դրանց անցկացման ժամանակ որոշվել է քույրերի հոգեկան վիճակը»,- ասել է նա:
ՌԴ ՔԿ ներկայացուցչի համաձայն՝ Խաչատուրյան քույրերի հոր գործողություններին նույնպես համակողմանի իրավական գնահատական կտրվի: