Մոտ 1 տարի անտերության մատնված Սևանի հիվանդանոցը վերջապես տնօրեն կունենա
«Հրապարակ» թերթը գրում է.
Անհասկանալի պատճառներով ձգձգվող մրցույթը տնօրենի թափուր տեղի համար, ի վերջո, օգոստոսի 20-ին կայացավ: Առաջին փուլը՝ մրցույթը, հաղթահարեցին Արամ Նիկողոսյանը, Վարուժան Մանուկյանը և Աղվան Կարապետյանը: Այս 3 թեկնածուներն էլ տարբեր տարիների զբաղեցրել են Սևանի հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: Թե այս երեքից ում կնշանակի Գեղարքունիքի մարզպետը, հայտնի չէ: Սևանցիները կարծում են, որ կնշանակվի նա, ով կբավարարի մարզպետի «ախորժակը» ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
