Մոտ 110.000 վարորդ օգտվել է տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունից. ՀՀ ՆԳՆ
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին ավարտվել է 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետը։
«Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով՝ 50 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է 109,009 քաղաքացի․ 310,794 տուգանքի որոշումներով պետական բյուջե է մուտքագրվել 1,320,920,870 դրամ:
Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 213 188 կատարողական վարույթով բռնագանձվել է 871,553,540 դրամ:
Քաղաքացիները շարունակում են ակտիվորեն օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող 20 և 30 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչներից։
Արդեն 129,065 քաղաքացի 30 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 207,810 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1,206,295,487 դրամ: