Մոտ ժամանակներս ուժեղ երկրաշարժ է տեղի ունենալու Բաքվի կենտրոնում. ամերիկացի երկրաբան
Ամերիկացի փորձառում երկրաբան Ռուբին Բարելը կարծում է, որ մոտ ժամանակներս ուժեղ երկրաշարժ է տեղի ունենալու Բաքվի կենտրոնում:
«Երկրաբանական քարտեզները և երկրագնդի թիթեղների շարժման ուսումնասիրությունը այսօր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ միաժամանակ ցույց են տալիս, որ ակտիվացել է Բաքվի խզվածքը, որը կարող է առաջացնել 6,9 մագնիտուդով երկրաշարժ»,- Բարելին մեջբերել է Exspress-y: