Մոտ օրերս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու հարսանիքն է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոտ օրերս տեղի է ունենալու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի հարսանեկան հանդիսությունը: Ամիրյանի որդու հարսնացուն պրիմա պարուհի, ՀՀ վաստավավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է՝ Լիլի Զախարենկոն:
ՀՀ մշակույթի նախարարի ապագա հարսիկը մասնագիտության հարցում չի հետևել մորը, ավարտել է Հայ-ռուսական (Սլավորնական) համալսարանի մարկետինգի ֆակուլտետը:
Հայկ Ամիրյանը, ով ժամանակին հեռուստատեսային մանկապատանեկան հաղորդումներ էր վարում, ուսանել է ԱՄՆ-ում և տևական ժամանակ է՝ բնակվում է Գլենդելում: Այժմ ապագա հարսի ու փեսայի ընտանիքի անդամները համատեղ ուժերով զբաղվում են հարսանեկան արարողության պատրաստությամբ:
Սարխոշյանի և Ամիրյանի ընտանիքները վաղուց են բարեկամություն անում, Հայկն ու Լիլին էլ դեռ պատանեկությունից են ճանաչում միմյանց:
Նշենք, որ Ամիրյանի ավագ դուստրը՝ Սեդան, այս տարվա փետրվարին է ամուսնացել: Արմեն ԱՄիրյանը, փաստորեն, այժմ պետք է համատեղի աներոջ և սկեսրայրի պարտականությունները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: