Մովսես Հակոբյանն հայտարարել է՝ ՀՀ իշխանություններն իրեն «պաշտոն» են խոստացել.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն իրեն «պաշտոն» են խոստացել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա ասել է, որ վերջին շրջանում պարբերաբար հանդիպել է ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ և քննարկել այդ հարցը: Սակայն Մ. Հակոբյանը չի ասել, թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը:
ԼՂՀ ՊԲ նախարարը լրագրողներից ևս թաքցնում է այդ տեղեկությունը և խուսափում է կոնկրետ պատասխանելուց, երբ նրանից փորձում են պարզել, թե, ի վերջո, ինքը «տեղափոխվո՞ւմ» է Հայաստան, թե՞ ոչ: «Ի՞նչ է՝ իրավունք չունե՞մ Հայաստանում աշխատելու»,- լավագույն դեպքում այսպես է պատասխանում նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
