Մովսես Հակոբյանը Հայաստանում պաշտոն չի ստանա Յուրի Խաչատուրովի պատճառով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն առաջիկայում Հայաստանում նոր պաշտոն կստանա: Տեղեկությունն, իհարկե, որեւէ կերպ ո՛չ հաստատվեց, ո՛չ հերքվեց, բայց պարզվում է՝ ոչ էլ լուծում է ստանալու: Պատճառն այն է, որ ի սկզբանե մտադրություն է եղել Մ. Հակոբյանին Արցախից բերել եւ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել՝ այդ պաշտոնից ազատելով գեներալ Յուրի Խաչատուրովին: Սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Խաչատուրովի ռուս գործընկերները կտրուկ դեմ են արտահայտվել նրա պաշտոնանկության գաղափարին, ինչի պատճառով հարցը առկախվել է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
