Մովսիսյանի բազմակողմանի խաղի բացատրությունն անընդհատ մարզումներն են. Կարպին
Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր Մարզիչ Վալերի Կարպինը Championat.com-ի հետ հարցազրույցում խոսել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին: Նա նշել է, որ Մովսիսյանն ու Ռեբրովը լուրջ ներդրում ունեն թիմի հաջողություններում: «Սակայն որեւէ մեկին առանձնահատուկ շնորհակալություն չեմ հայնում: «Թերեք»-ի դեմ խաղում հեթ-տրիկից հետո անընդհատ գովեստի խոսքեր էինք հղում, իսկ մրցաշրջանի մնացած խաղերում նա 1 գոլ խփեց»,- ասել է Կարպինը:
Նա նշել է, որ Մովսիսյանի բազմակողմանի խաղի բացատրությունն անընդհատ մարզումներն են: «2 ոտքերով կայուն խաղի հնարավոր է հասնել 25 տարիների ընթացքում: Մինչեւ «Սպարտակ» տեղափոխվելը, իմ ձախ ոտքը, օրինակ, միայն քայլելու համար էր: Հետագայում ես այն սկսեցի ավելի շատ օգտագործել: Մովսիսյանը ե՛ւ ցանկանում էր, ե՛ւ կարող էր մասնակցել հանդիպումներին, այդ պատճառով էլ խաղում էր։ Եթե ֆուտբոլիստի մոտ ոչ մի բան չի ցավում, ապա նա մահացած է։ Յուրայի ծունկը նրան չէր խանգարում մարզվել»,- ասել է մարզիչը եւ հավելել, որ Մովսիսյանը կխաղա ԲԿՄԱ-ի դեմ, թե ոչ, կախված է նրա վիճակից: