Մովսիսյանը խաղադաշտ դուրս կգա ցավազրկող ներարկումների ազդեցության տակ
«Զենիթի» դեմ խաղում ծնկահոդի վնասվածքը խորացրած Յուրա Մովսիսյանը կկարողանա մասնակցել ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիին։ Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվողը կհասցնի մասնակիորեն վերականգնվել մինչեւ նոյեմբերի 23-ը: Մովսիսյանը խաղադաշտ դուրս կգա ցավազրկող ներարկումների ազդեցության տակ եւ կանցկացնի մոտ 60 րոպե։ Ձմեռային դադարի ժամանակ Մովսիսյանը կվիրահատվի։