ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կմասնակցի OECD-ի ամենամյա համաշխարհային համաժողովին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Փարիզ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով (OECD) 23-րդ համաշխարհային համաժողովին։
Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից, համաժողովի շրջանակում մրցակցային մարմինների ղեկավարները քննարկումներ կունենան մրցակցության համաշխարհային օրակարգի արդիական հիմնահարցերի շուրջ:
Քննարկվելու է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն ուղղված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հայտը` մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և ընթացակարգային իրավաչափության ուղենիշներին ՀՀ-ի համապատասխանության վերաբերյալ:
Համաժողովն ամեն տարի համախմբում է 100-ից ավելի մրցակցային մարմինների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և հրավիրված փորձագետների ամբողջ աշխարհից: