Մրգաշատցի 44-ամյա Թամարան ալկոհոլի ազդեցության տակ եղբորը դանակի 6 հարված է հասցրել
Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 44-ամյա բնակչուհի Թամարա Կարպետյանը մեղադրվում է ալկոհոլի ազդեցության տակ եղբորը դանակի վեց հարված հասցնելու մեջ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Ըստ մեղադրականի՝ Թամարա Կարապետյանը նախորդ տարվա վերջին Մրգաշատ գյուղի իր տանը, ալկոհոլի ազդեցության տակ կենցաղային հարցերի շուրջ վիճել է եղբոր՝ Գրիգոր Կարապետյանի հետ, ապա սեղանից վերցրել է խոհանոցային դանակը եւ վեց անգամ հարվածել է վերջինիս որովայնին եւ կրծքավանդակի ձախ հատվածին։
Մանրամասն` news.am