«Մտածել են՝ անտեր է, կարող են հանգիստ սպանել…». Կարեն Վարդանյանը դատարանում էլ «անտեր» տուժող է
1in.am-ը գրում է .
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը:
Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:
Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:
Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում»՝ ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:
Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:
Գևորգ Զոհրաբյանը ցանկացել է 42 հազար դոլարով վաճառել «չպարզված հանգամանքներում» նվիրատվություն ստացած բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ Զոհրաբյանը բնակարանի վաճառքի գումարից 19 հազար 500 դոլարը պետք է հանձներ Կարեն Վարդանյանին՝ ներքին պայմանավորվածության համաձայն:
Մանրամասն ՝ այստեղ