Մտավախություն չունի. Սամվել Բալասանյանը չի պատասխանում Շիրակի դատախազի դիմումներին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն արդեն երկրորդ դիմումն է ներկայացնում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով կարեւորագույն հարցերի լուծման վրա: Դեռ դեկտեմբերի 12-ին նա դիմել էր քաղաքի փողոցների ձնամաքրման աշխատանքները պատշաճ կատարելու պահանջով` միաժամանակ քննության առնելով այդ գործում թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Օրերս էլ նա դիմել էր բնակչության անվտանգությունն ապահովելու մասով՝ կապված գիշերային ակումբների աշխատանքային ժամերը կանոնակարգելու մասով:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատախազը պնդել է, թե մինչեւ հիմա դեռ քաղաքապետը չի պատասխանել իր նամակներին: «Մենք կստանանք գրության պատասխանը, նոր հետագայում կորոշենք` ինչ գործողություններ կձեռնարկենք»,- ոլորտի պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու մասին ասել է դատախազը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
