Մտավորականներ, եկեք կանգնենք մեր ժողովրդի կողքին, որ վաղը մեր խիղճը չտանջի. Հրանտ Թոխատյան
Մի խումբ արվեստագետներ, մասնավորապես դերասան Հրանտ Թոխատյանը, Լեւոն Հարությունյանը եւ Հովհաննես Ազոյանը, համացանցում տարածված տեսանյութի միջով դիմում են ցուցարարներին՝ խնդրելով, որ խաղաղ սկսած ցույցը այդպես էլ շարունակեն: Դիմում են նաեւ ոստիկաններին՝ հիշեցնելով, որ իրենց դիմաց հարազատ մարդիկ են կանգնած:
Տեսանյութում նրանք փաստում են, որ ցույցերն ուղղորդող անձինք բացակայում են ու դա վտանգավոր է:
