«Մտնում եմ ընտրապայքարի մեջ». Լևոն Շիրինյան
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական
շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկամ, այսօրվանից ես իմ կուսակցական ընկերների և համախոհների հետ մտնում եմ ընտրապայքարի մեջ. ինչպես որ շատերդ էիք պնդում, ԱԺ արտահերթ ընտրություններում՝ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ կուսակցության ընտրացուցակով: Ընտրացուցակը գլխավորելու եմ ես ՝ որպես ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ղեկավար: Զբաղեցնելու ենք ԱԺ աջ-կենտրոնը: Դեպի Լյառն Մասիս»:
