Մութաֆյանը հյուրանոցում միայնակ չի եղել
«Հրապարակի» տեղեկություններով, թատերագետ Լևոն Մութաֆյանը, որն առավել հայտնի է որպես ՖԲ սոցցանցի ակտիվիստ, միայնակ չի եղել «Աստորիա» հյուրանոցում, որի լողասենյակում հայտնաբերել են թատերագետի դին։ Մութաֆյանը հյուրանոց է գնացել մի տղամարդու հետ։ Վերջինիս ինքնությունը հայտնի չէ։ Երբ Մութաֆյանին հայտնաբերեցին, տղամարդը արդեն հեռացել էր հյուրանոցից։ Այս մասին մեզ հայտնեց վստահելի աղբյուրը հյուրանոցի ադմինիստրացիայում։ Իրավապահներն այս լուրը պաշտոնապես չեն հաստատում։ Այս վարկածը հակասում է հյուրանոցի տնօրեն Երվանդ Խանավդալյանի հայտնած տեղեկություններին, թե Մութաֆյանը միայնակ էր եկել հյուրանոց լողանալու նպատակով, ապա «բաղնիքում» սրտի ինֆարկտ է ստացել։
շարունակությունն՝ այստեղ: