1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մութալիբովի հիստերիկ պատասխանը Սերժ Սարգսյանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հունվարի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում և այդ կառույցի պատգամավորների հարցերին պատասխանը իրարանցում է առաջացրել Բաքվում...Հատկապես ազերիներին զայրացրել էր ՀՀ նախագահի պատասխանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին,ով Սերժ Սարգսյանին փորձեց հիշեցնել այսպես կոչված "Խոջալուի ցեղասպանության" մասին...Սերժ Սարգսյանի պատասխան հիշեցրեց Սեիդովին,որ այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները...
Ինչպես և սպասվում էր Սերժ Սարգսյանին Բաքվից արձագանքեց հենց Այազ Մութալիբովը,ում հիստերիկ և գռեհիկ պատասխանից կարելի է կռահել,որ Սերժ Սարգսյանը նրան հիշեցրել է մի բանի մասին,որի պատճառով Ադրբեջանի առաջին նախագահը մեծ խնդիրներ ունեցավ և երկար տարիներ փախստականի կարգավիճակով ապրեց հարազատ Բաքվից շատ հեռու...
Իսկ ՀՀ նախագահը պատասխանելով Սամեդ Սեիդովի հարցին ակնարկեց Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը ռուսաստանյան "Նեզավիսիմայա Գազետա" թերթի թղթակից Դանա Մազալովային,որը հրապարակվել էր 1992 թ-ի ապրիլի 2-ին... Այդ հարցազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում,ինչպես նաև հետագայում քարուքանդ արեց Հեյդար բաբայի "Խոջալուի ցեղասպանություն" շոու-օպերացիան,ըստ որի հայերն են ցեղասպանության ենթարկել ազերիներին...
Դանա Մազալովային տված հարցազրույցում Այազ Մութալիբովը Խոջալուում տեղի ունեցած սպանդի համար բացահայտ մեղադրել էր ընդդիմությանը (կարդա՝"Ազգային Ճակատ" կուսակցությունը) և նրա պարագլուխներին,ովքեր այդ ամենը կազմակերպել էին և տապալեցին Մութալիբովին... Այազ բեյը բավական մատչելի Մազալովային այդ ամենը բացատրել էր և նույնիսկ հայտարարել,որ հայերը ԵՐԲԵՔ այդպիսի բան չէին անի..."Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադարձությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որպեսզի իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ:"- ասել էր Մութալիբովը...
Շարունակելով անկեղծանալ չեխ լրագրողուհու մոտ Մութալիբով ասել էր."Իմիջիայլոց այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ խոսել եմ ԼՂՀ զինված ուժերի ղեկավար Մկրտչյանի հետ: Ես ասում էի. "Դուք հազարավոր մարդկանց եք սպանել: Հնարավորություն տվեք մեզ վերցնել նրանց դիակները": Սակայն նա պատասխանում էր, որ նրանց մոտ ոչ մի դիակ չկա, այլ կան մեր մարդիկ, որոնց նրանք կերակրում են, չնայած սննդամթերքի սղությանը, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ:"...
Հավելեմ,որ սպանված խոջալեցիների դիակները հայտնաբերվել են այդ ժամանակվա ամենահզոր ադրբեջանական հենակետի՝Ակնայի( նախկին Աղդամ քաղաքը) մերձակայքում,որտեղ ոչ մի հայ չէր կարող լինել...
Ադրբեջանում նաև բացարձակ չեն սիրում հիշատակել Չինգիզ Մուսթաֆաևին՝հայտնի ազերի լրագրողի,ով առաջինն էր հայտնաբերել այդ դիակները և ով մի քանի օր անց երկրորդ անգամ ժամանելով դեպքի վայր այդ դիակները հայտնաբերել էր այլանդակված վիճակում...Մուսթաֆաևը բարձրաձայն իր կասկածներն էր հայտնել,որ դա հայերի ձեռքի գործը չէ և սկսել էր սեփական հետաքննություն անցկացնել...Սակայն նրան դա թույլ չտվեցին...Չինգիզ Մուսթաֆաևը ՍՊԱՆՎԵՑ..
Ի դեպ,Իլհամ Ալիևի պալատական լրագրող և մանկլավիկ Էյնուլլա Ֆաթուլաևը,ով հիմա դարձել է ապշերոնյան սուլթանի սազանդարն իր հանրաճանաչ "Ղարաբաղյան օրագրում",որը հրապարակվել էր 2005 թ-ին ևս մեղադրում էր սեփական երկրի այդ ժամանակվա իշխանություններին Խոջալուի ցեղասպանությունը կազմակերպելու մեջ,որի համար Իլհամ Ալիևի կողմից բանտարկվել էր 2,5 տարով...Իսկ հիմա սույն անողնաշարը փորձում է մոռացության տալ իր անցյալը և դաձել է շինծու Ադրբեջանի հնարածին ցեղասպանության գլխավոր գովազդողներից մեկը...
Չնայած այն հանգամանքին,որ վերջին տարիներին Այազ Մութալիբովը փորձում է ալիևյան ԶԼՄ-ների միջոցով մեդաղրել Մազալովային իր հարցազրույցը կեղծելու մեջ,սակայն փաստերը այլ բան են ասում...
Այազ Մութալիբովը չեխ լրագրողուհու հետ անկեղծանալու համար շատ խիստ պատժվեց Հեյդար Ալիևի կողմից...Նրա դեմ քրեական գործ հարուցվեց,որի պատճառով 1993 թ-ի աշնանաը նա լքեց Ադրբեջանը և տեղափոխվեց Մոսկվա...1994 թ-ին Ադրբեջանի իշխանությունները հետախուզում հայտարարեցին երկրի առաջին նախագահի նկատմամբ...18-ամյա մոսկովյան դեգերումներից հետո նոր Հեյդար բաբայի որդին՝Իլհամ Ալիևը թույլ տվեց Մութալիբովին 2011 թ-ի օգոստոսին վերադառնալ Բաքու և մասնակցել իր որդու՝Ազադի հուղարկավոևրությանը... 
Ադրբեջանական իշխանությունները Մութալիբովին թույլ տվեցին ընդմիշտ վերադառնալ Բաքուն միայն 2012 թ-ի հուլիսին,երբ վերջինս պաշտոնապես հայտարարեց,որ լքում է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը և չի զբաղվելու քաղաքականությամբ... Իսկ Իլհամ Ալիևն էլ խոստացավ Մութալիբովին վերականգնել "նախկին նախագահներին" տրվող բոլոր իրավունքները...
Ալիև-Մութալիբով գործարքից հետո,Ադրբեջանի նախկին 80-ամյա նախագահը շատ ծանր է տանում Մազալովայի հետ ունեցած հարցազրույցի մասին հիշատակումները և ուղղակիորեն կորցնում է ինքնատիրապետումը,որի ապացույցներից մեկն էլ այսօրվա փողոցային բառապաշարով հարցազրույցն է haqqin.az-ին...
Հ.Գ.Պաշտոնական Բաքվի շինծու "Խոջալուի ցեղասպանության" մասին թեզի դեմ մենք հիմնականում պայքարում ենք հենց նույն ազերիների միջոցով,որտեղ իր ուրույն տեղն ունեն Այազ Մութալիբովը,Էյնուլլա Ֆաթուլաևը,Չինզիզ Մուսթաֆաևը և այլն...»։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan