Մխիթարյանն արդեն լավ է խոսում գերմաներեն. Մատս Հումելս
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը վստահ է, որ իր թիմը մեծ ներուժ ունի:
- Հասկանում եմ այն ֆուտբոլիստներին, ովքեր ասում են, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում ժամանակը սահմանափակ է: Սակայն «Բորուսիայում» բոլոր ֆուտբոլիստներն ընկերներ են:
Նորեկները լավ են հարմարվում թիմին: Օրինակ՝ Մխիթարյանն արդեն լավ է խոսում գերմաներեն: Նոր ֆուտբոլիստների հանդեպ վերաբերմունքը մեր գլխավոր հաղթաթղթերից է:
Այս կազմով կարող ենք նվաճել բոլոր տիտղոսները,- Հումելսի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: