Մխիթարյանն արդեն սկսել է վազքային վարժությունները. գերմանացի լրագրողներ
Գերմանական Ruhr Nachrichten-ի լրագրողները պատասխանել են Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների հարցերին: Հարցերից մեկը եղել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման մասին:
-Մխիթարյանն այսօր սկսել է վազքային վարժությունները: Ամենայն հավանականությամբ, նա շարք կվերադառնա հոկտեմբերի 18-ին կայանալիք «Քյոլնի» դեմ խաղում: Սակայն հավանական է, որ Մխիթարյանը կմնա պահեստայինների նստարանին, նույնիսկ եթե լավ մարզավիճակում լինի:
Մարկո Ռոյսը վերսկսել է նորմալ մարզումները, իսկ Հենրիխը դրանց է անցել մի քանի օր առաջ,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները: