Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է
«Transrmarket.de» կայքը այսօր իջեցրել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը՝ 26 միլիոնից հասցնելով 21 մլն եվրո։ Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը:
Ֆուտբոլիստի գնի իջեցումը պայմանավորված է Բունդեսլիգայում խաղացողի ցածր արդյունավետությամբ։
Նշենք նաեւ, որ նույն կայքը ամռանը Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը «Յուվենտուս» գնահատում է 18 տոկոս։