Մխիթարյանի վատ մարզավիճակի պատճառով տուժեցին Իմոբիլեն եւ Օբամեյանգը
Eurosport.yahoo.de-ն Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Բունդեսլիգայի 11 աստղերի թվում, ումից մրցաշրջանի երկրորդ հատվածում սպասվում է խաղի բարելավում: Այս մասին գրում է armsport.am-ը:
-Մրցաշրջանի առաջին հատվածում հայ ֆուտբոլիստը դարձավ «Բորուսիայի» անկման խորհրդանիշներից մեկը: 26-ամյա ֆուտբոլիստը խփել է ընդամենը երկու գոլ, իսկ նրա վատ մարզավիճակի պատճառով տուժեցին հարձակվողներ Չիրո Իմոբիլեն եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը,- գրում է պարբերականն եւ ավելացնում.
«Կեւին Կամպլի տրանսֆերից հետո Մխիթարյանը եւս մեկ մրցակից կունենա այդ դիրքում»:
Հավելենք, որ 11 ֆուտբոլիստների թվում է նաեւ «Բորուսիայի» սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը: