Մխիթարյանին եւ Լոպիրյովային տեսել են միասին Մոսկվայում (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է տարածվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ ռուս մոդել, ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրյովայի մասնակցությամբ: Նրանք զբոսնում են Մոսկվայի փողոցներով, այնուհետեւ ընթրում են ռեստորաններից մեկում:
Մխիթարյանը եւ Լոպիրյովան այս ամառ հանգստանում էին Հայաստանում: Համացանցում նախ հայտնվել էին նրանց լուսանկարները Հաղարծին վանական համալիրում, ապա Հանրապետության հրապարակում:
