Մխիթարյանը չի մասնակցի ադրբեջանական «Գաբալա»ի հետ խաղին`անվտանգությունից ելնելով
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Գաբալա»-«Բորուսիա» խաղին:
«Ըստ ամենայնի, Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք խաղին: Մենք ուսումնասիրել ենք: Հայաստանը և Ադրբեջանը լարված փոխհարաբերություններ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք ֆուտբոլիստների անվտանգության համար»,«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Բորուսիա»ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեի խոսքերը մեջբերում է գերմանական Bild-ը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»ն պետք է խաղա ադրբեջանական «Գաբալա»ի հետ:Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22ին: