Նոյեմբերի 3-ին Լոնդոնում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ ՀԲԸՄ-ի լոնդոնյան գրասենյակի գալա-ընթրիքին ներկա են գտնվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ մոր՝ Մարինա Թաշչյանի, քրոջ՝ Մոնիկայի և ընտրյալի՝ Բեթի Վարդանյանի հետ, ինչպես նաև ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։ Երեկոյի ընթացքում Մխիթարյանը պարգևատրվել է Հայաստանի և աշխարհի երիտասարդների համար գործադրված մարդասիրական ջանքերի և իր ազգային ինքնությանը հավատարիմ մնալու համար: