Մխիթարյանը և Ռոլանդուն իսկապես հետաքրքրում են Յուվենտուսին. Մարոտա
Թուրինի «Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ իր ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
«Չեմ ժխտի, որ Մխիթարյանը և Ռոլանդուն (Պորտուգալական «Պորտուի» պաշտպան, - խմբ.) մեր տրանսֆերային հետաքրքրությունների շարքում են: Նրանք լիովին համապատասխանում են մեր խաղաոճին», - Մարոտայի խոսքերն է մեջբերել հանրահայտ իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: