Ռուսական sport-express կայքը Բունդեսլիգայի 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին հարցազրույց է անցկացրել հայտնի լրագրող Թոմաս Հեննեկեի հետ, ով Kicker-ում մշտապես գրում է Դորտմունդի «Բորուսիայի» թեմայով: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
-Յուրգեն Կլոպը «Շալկեի» հետ դերբիից հետո ասաց. «3-րդ գոլը բացարձակ համաշխարհային մակարդակ էր: Աներևակայելի է, թե ինչպես Միկկին կարողացավ ճեղքել»: Համաձա՞յն եք նման գնահատականի հետ:
-Լիովին: Մխիթարյանը ֆանտաստիկ գործեց. Գնդակը ստացավ սեփական տուգանայինի մոտ, 70-80մ վազեց, «Շալկեի» 3 ֆուտբոլիստի թողեց իր թիկունքում, ապա տեսավ Բլաշչիկովսկուն ու նրան դիպուկ փոխանցում կատարեց: Հրաշալի՛ է:
-Հաշվի առեք՝ այդ ամենը խաղավերջում էր: Ստացվում է՝ ֆուտբոլիստը դեռ բավականաչափ ուժ ուներ:
-Այո, բանց դրանում Մխիթարյանի համար ոչ մի անհավանական բան չկա: Ես շատ լավ եմ հիշում իմ առաջին զրույցը նրա հետ: Հենրիխն ասում էր, որ կարող է շատ վազել, որ դիմացկունության տեսանկյունից կփորձի լինել լավագույնը: Ու կարելի է ասել, որ իր խոսքի տերն եղավ: Կարելի է ասել՝ Մխիթարյանը 82-րդ րոպեին այնպիսին էր, ինչպես 15-ր րոպեին: Նա ֆենոմեն է, ադամանդ-ֆուտբոլիստ:
-Բունդեսլիգայի, Չեմպիոնների լիգայի ու Գերմանիայի գավաթի 12 խաղերում Մխիթարյանը 5 գոլ է խփել: Ի՞նչ եք կարծում նրա արդյունավետության մասին:
-Կարծում եմ, որ դա լավ արդյունք է: Ուկրաինական լիգայում նա շատ էր խփում, մեծաթիվ գոլային փոխանցումներ կատարում: Այդ պատճառով էլ Գերմանիայում նրանից ինչ-որ բան ակնկալում էին: Բայց որ նա այդքան արագ կսկսի, այդքան լավ կձուլվի շատ ուժեղ լիգայում՝ այս պահին Եվրոպայում գուցե լավագույն լիգայում, բոլորը չէ, որ վստահ էին: Կարծում եմ՝ առայժմ նա իր աշխատանը հիանալի է կատարում: Նրա մոտ 2-3 խաղ տևած ժամանակահատված եղավ, որի ընթացքում նա գործում էր ոչ այնքան տեսանելի, ոչ այնքան տպավորիչ, գուցե՝ ինչ-որ սխալներ էր թույլ տալիս: Բայց ընդհանուր առմամբ «Բորուսիայում անցկացրած այս 3 ամիսների ընթացքում նա հիանալի խաղ է ցուցադրել:
-Կարելի՞ է արդեն ասել, որ նա ձուլվել է թիմին:
-Այո, ու դա տեղի ունեցավ շատ արագ: Ես հետևում էի «Բորուսիայի» նախապատրաստման ողջ փուլին: Առաջին ստուգողական խաղերում Մխիթարյանը խաղում էր այնպես, ասես Դոտմունդում էր մեկ կամ երկու տարի: Ճիշտ է, մի փոքր բախտը չբերեց՝ վնասվածք ստացավ ու ստիպված էր բաց թողնել մի քանի շաբաթ: Բայց հավատացե՛ք, հազվադեպ է Դորտմունդ գալիս մի նորեկ, ով այսքան անցավ ու արագ է մերվում, որքան Մխիթարյանը:
-Ի՞նչ եք կարծում, «Բորուսիայում» նա երջանի՞կ է:
-Կարծում եմ, այո՛: Ես, իհարկե, ամեն օր չէ, որ նրա հետ խոսում եմ, բայց կարծում եմ, որ Հենրիխը չի ափսոսում տեղափոխության համար: Նա ելույթ է ունենում գերմանական հանահայտ ակումբում, որը երկրորդն է այժմ Բունդեսլիգայում, պայքարում է երկրի Գավաթի համար, էական դերակատարում ունի Չեմպիոնների լիգայում: Ու այդ ամենով հանդերձ նա հիմնական կազմի խաղացող է: Չեմ կարող պատկերացնել, որ Հենրիխը երջանիկ չէ:
-Յուրգեն Կլոպը երևի գոհ է նրանից:
-Անխոս: Կլոպը, «Բորուսիայի» գործերի կառավարիչ Վատցկեն, մենեջեր Ցորկը, մնացած բոլորն անչափ գոհ են նրանից: Մի անգամ նույնիսկ Կլոպը նրան թիմի զենք անվանեց, չէ՞ որ Մխիթարյանը շատ արագ է, հրաշալի տեխնիկա ունի, ուժեղ է գրոհները եզրափակելիս: Նրան սիրում են նաև որպես մարդ. նա շփվող է, միշտ բարձր տրամադրություն ունի: Կարծում եմ՝ դորտմունդյան ակումբի ղեկավարներից ոչ մեկը չի ափսոսացել, որ նրա համար վճարել են 26-27 մլն եվրո:
-Շատերը կարծում են, որ Մխիթարյանին Դորռմունդ են հրավիրել՝ որպես Մարիո Գյոցեի փոխրաինող: Նորեկըկարողացա՞վ իր առջև դրված խնդիրը լուծել:
-Կարծում եմ՝ այո: Բայց նրա խաղաոճն այլ է: Ինձ թվում է, որ սխալ է Գյոցեին ու Մխիթարյանին համեմատելը: Միկկին մրցակցի դարպասի մոտ ավելի սուր է գործում, ավելի վտանգավոր, իսկ Գյոցեն, գուցե, ավելի լավ է գործում մրցակցիների շրջապատման մեջ: Բայց արդյունքում կարելի է ասել, որ «Բորուսիան» այդ դիրքի համար հիանալի ֆուտբոլիստի է գտել, ով շատ լավ մտնում է թիմի խաղի մեջ: Դորտմունդում ոչ ոք այլևս Գյոցեի մասին չի խոսում: Ոչ ոք նրա համար լաց չի լինում: «Գյոցե» գլուխը, կարելի է ասել, ասյտեղ փակված է, սկսվել է «Մխիթարյան» գլուխը… Այո, Գյոցե հիանալի ֆուտբոլիստ է, հրաշալի տղա, բայց այժմ այդ դիրքում կա ֆուտբոլիստ, ով նույնքան լավն է, որքան Մարիան: Խաղացող, որը խաղադաշտում կարող է անել ամեն բան, բարձր արագությամբ գորխող, գնդակին հիանալի տիրապետող, խաղը հասկացող…
-Երևի Մխիթարյանը Դորտմունդում դեռ կզարգանա՞…
-Հենրիխը դեռ երիտասարդ է: Իմ հետ առաջին հարցազրույցի ժամանակ նա ասաց, որ պետք է միշտ սովորի, այդ թվում նաև խաղադաշտից դուրս: Ասում էր, որ երբ ավարտում է ինչ-որ բան սովորելը, անցնում է հաջորդին: Ու որպես ֆուտբոլիստ՝ նույնը… Նա ասաց. ով դադարում է սովորել, նա մեծ հաշվով ավարտում է կյանքը: Նշում էր, որ մշտապես կձգտի առաջադիմել, երբեք կանգ չի առնի ու բավարարվի եղածով: Դա հրաշալի մասնագիտական տրամադրվածություն է:
-Մխիթարյանը գիտի անգլերեն, ռուսերն, ֆրանսերեն, պորտուգալերեն, հայերեն… Իսկ ինչպե՞ս են նրա գործերը գերմաներենի հետ:
-Մարզումների ժամանակ մի թարգմանիչը ներկա է, բայց Հենրիխը սովորում է գերմաներեն: Որքան ես եմ տեղյակ՝ պարապում է ուսուցչի հետ շաբաթական 2 անգամ: Բայց դե, բնականաբար, այնքան չի տիրապետում լեզվին, որպեսզի գերմաներենով հարցազրույց տա: Հենրիխը 5 լեզվի է տիրապետում ու վստահ եմ, որ քիչ ժամանակ անց նա կյուրացնի նաև գերմաներենը:
-Ինչպիսի՞նն են նրա հարաբերություները երկրպագուների հետ:
-Շատ լավ: Շատ արագ ֆաների կողմից ընդունվեց: Կարևոր է նաև փաստը, որ Հենրիխը բաց, բարյացկամ մարդ է: Ես քայլել եմ նրա հետ Դորտմունդով՝ նրա մոտ ցանկացախի համար ողջույնի խոսք է գտնվում, նա շատ է ծիծաղում, երկրպագուներից չի փախչում: Ֆաները նրան սիրում են:
-Ձեզ չի՞ թվում, որ իր խաղաոճով Մխիթարյանն ինչ-որ առումով հիշեցնում է Թոմաս Հեսսլերին:
-Ոչ, Հեսսլերը մի քիչ այլ էր: Թոմասին ավելի շուտ կհամեմատեի Գյոցե հետ: ԱՅդ թվում նաև գաբարիտների պատճառով:
-Համաձայն եմ:
-Հեսսլերը Մխիթարյանի պես շատ չի վազել: Առհասարակ անսովոր է, որ հարձակման գծի խաղացողները՝ ինչպես Մխիթարյանն ու Ռոյսն են, այդքան շատ են տեղափոխվում ողջ խաղադաշտում:
-Անձամբ դուք ի՞նչ եք ակնկալում Մխիթարյանից:
-Որ ճիշտ այսպես էլ կգործի ապագայում, որ կշարունակի յուրացնել, եթե կարելի է ասել՝ սպունգի պես ներծծել դորտմունդյան խաղը, որ, գուցե, որոշ իրավիճակներում խաղադաշտում ավելի հանգիստ կլինի: Առանձին խաղերում տպավորություն էր ստեղծվում, որ նա ուզում էմ ամենաբարձր տեմպը պահպանել, մինչև վերջ «սեղմել գազի ոտնակը»: Բայց երբեմն ավելի լավ է ոտքն այդ ոտնակից հանել ու ավելի հանգիստ, հուսալի խաղալ: Երբեմն այդպես ավելի արդյունավետ ես հսկում խաղը:
-Իսկ ի՞նչ է նրանից ակնկալում Յուրգեն Կլոպը:
-Չգիտեմ: Կարծում եմ՝ Կլոպն արդեն շատ գոհ է: Ընդ որում՝ թիմում Մխիթարյանի հայտնվելու առաջին օրվանից: Մարզիչը գոհ է նաև այն պատճառով, որ ինչպես ասացի, Հենրիխը հիանալի մարդ է: Թիմում նրան շատ են գնահատում: Դորտմունդում շատ էին ուզում նրան ձեռք բերել, նրա համար շատ գումար են վճարել:Գիտեմ, որ Կլոպպը նրան գնահատում է որպես ունիվերսալ խաղացողի՝ Մխիթարյանը կարող է խաղալ տարբեր դիրքերում: Մի ժամանակ, երբ հենակետայինները վնասվածք ունեին, «Բորուսիայում» մտածում էին նրան պաշտպանողական խավբեկի դիրքում դնելու համար: Բայց Շահինն ու Նեբդերը արագ վերադարձան շարք:
-Նախորդ մրցաշրջանում «Բորուսիան» երկրորդն էր բունդեսլիգայում ու Չեմպիոնների լիգայում: Որքանո՞վ է իրատեսական, որ թիմն այս տարի մի կարևորագույն քայլ առաջ կկատարի:
-Իրատեսական է այն, որ «Բորուսիան» ետ չի մնա «Բավարիայից» այնպես, ինչպես նախորդ առաջնությունում, երբ եզրագծին 20 միավոր էր զիջում: Այս տարի, կարծում եմ, Դորտմունդն իր մակարդակվո ավելի մոտ է «Բավարիային», բայց չնայած դրան՝ բունդեսլիգայի հաղթողի տիտղոսը մյունխենցիներից չի վերցնի: «Բորուսիան» «Բավարիային» լավ ճակատամարտ կտա, բայց, կրկնում եմ, իմ կանխատեսումը հետևյալն է. Գերմանիայի չեմպիոն կդառնան մյունխենցիները: Իսկ Չեմպիոնների լիգան… Սա ավելի բարդ պատմություն է: Այո, 2012/13 մրցաշրջանտ ֆանտաստիկ էր, մենք խաղում էինք «Ուեմբլիում»՝ եզրափակչում: Բայց բարձունք են ուզում վերադառնալ անև իսպանական ակումբները, հաջողության են ձգտում անգլիացիները, հաղթանակի հիմնական հավակնորդներից է «Բավարիան»… Կարծում եմ, Դորտմունդը կրկին բավանական հեռու կգնա, բայց տիտղոսի համար պայքարում ես նրան ֆավորիտ չէի համարի: