1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նա մեր նախագահ Պուտինի հետ կապ չունի. Արա Աբրահամյանը հարստանում է հայերի ունեցվածքը թալանելով

«Ժամանակ» թերթը գրում է. «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր Ռուբեն Գրիգորյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հարստանում է Ռուսաստանի հայերի ունեցվածքը յուրացնելով։

Ըստ հայտարարության՝ 90-ականների սկզբին գործարար Ռ. Գրիգորյանը Մոսկվայում որոշել է կառուցել բնակելի և առևտրային մասերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մի շենք։ Շինարարությունը սկսվել է 1995 թվականին և ընթացքում պարզ է դարձել, որ գումարը բավարար չէ՝ անհրաժեշտ է ներդրող, և ըստ հաղորդագրության՝ նման պատրաստակամություն է հայտնել Արա Աբրահամյանը։ Վերջինս առաջարկել է շենքի մի մասը վաճառել ՌԴ նախագահի աշխատակազմին՝ դրա դիմաց Աբրահամյանը պայման է դրել, որ շենքի ղեկավարման եկամուտների 50%-ը պատկանի իրեն։ Այսպիսով՝ 1998 թվականին շենքի շինարարության ավարտին սեփականատեր է դարձել «2Ն Քոմփընի» ՓԲԸ-ն, որում Արա Աբրահամյանին էր պատկանում բաժնեմասի 50%-ը։ Արա Աբրահամյանը, սակայն, բաժնետերերի սեփականատեր է նշանակել իր կնոջը՝ Նատալյա Աբրահամյանին, որը Միացյալ Նահանգների քաղաքացի է։

Ավելի ուշ՝ 2016 թվականին, ըստ հայտարարության՝ Արա Աբրահամյանը հարձակման է անցնում մյուս բաժնետերի և շենքի ընտրված կառավարման ձևի նկատմամբ։ «2016 թվականի աշնանը, կառավարող ընկերության կառավարիչ Գորինովին է զանգահարում Կարաֆելով ազգանունով ոմն փաստաբան և նսեմացնող տոնով սկսում է մեղադրել բաժնետերերի շահերի դեմ ուղղված ինչ-որ գործողությունների մեջ՝ առաջարկելով ինքնակամ լքել պաշտոնը։ Կարաֆելովը հայտարարել էր նաև, որ միևնույն է, նա կհասնի իր ուզածին ցանկացած գնով։ ԱՄՆ քաղաքացուհի Նատալյա Աբրահամյանի կողմից լիազորագիր ստանալով, Կարաֆելովը բաժնետերերի հերթական ժողովին հայտարարեց երկրորդ բաժնետերի՝ շենքն ինքնուրույն տնօրինելու մտադրության մասին։ 2016թ. փետրվարին դիմեց ՌԴ Մոսկվայի կենտրոնի ոստիկանություն՝ մեղադրելով բաժնետեր Գրիգորյանին և կառավարիչ Գորինովին «2Ն Քոմփընի» ընկերության և դրա երկրորդ բաժնետերի շահերին վնասող գործողությունների մեջ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Դիմումում շարադրվածի ստուգումից հետո Կարաֆելովը ստացել է քրեական գործ հարուցելու մերժում, սակայն որոշ ժամանակ անց ՌԴ դատախազությունը հրահանգել է ոստիկանությանը հարուցել քրեական գործ։

«Ժամանակ»-ի հետ զրույցում ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովն ասաց, որ իրենք դիմելու են բոլոր օրինական միջոցներին. «Դիմելու ենք դատախազություն, գլխավոր դատախազություն, նամակ ենք հղելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ՌԴ Հանրային պալատին, այսինքն՝ բոլոր օրինական միջոցներն օգտագործելու ենք, մենք ավազակախումբ չենք, որ անօրեն գործողություններ իրականացնենք։ Մենք նաև իր նման կաշառք չենք բաժանում՝ անօրինական ոչինչ չենք անելու»։

Մեր այն դիտարկմանը, թե ակնկալիքներ ունեն ՌԴ նախագահից, քանի որ հայտնի է, որ Արա Աբրահամյանը վերջինիս հետ շատ սերտ հարաբերություններ ունի, Յուրի Սեմյոնովն արձագանքեց. «Արա Աբրահամյանը մեր նախագահի հետ ոչ մի հարաբերություն էլ չունի։ Ես ունեմ՝ իր հետ միասին ակադեմիա ենք ավարտել, բայց Արա Աբրահամյանը չունի՝ դրանք միայն պոնտեր են։ Այդ մարդը ավազակային մեթոդներով դատախազությանը կաշառք է բաժանում, նա ի՞նչ կապ կարող է ունենալ մեր նախագահի հետ, թող հեքիաթներ չպատմի։ Դա մեր և իմ անձնական կարծիքն է»։

Ընդգծենք, որ այժմ Արա Աբրահամյանի բաժնեմասի տերը ոչ թե նրա կինն է, այլ Աբրահամյանի զարմիկը՝ Վարդան Խաչատրյանը։ «Եվ հիմա իր զարմիկի թիկունքում թաքնվող Արա Աբրահամյանը, արդեն բացված քրեական գործով կրկին գնում է արբիտրաժային դատարան՝ փորձելով չեղարկել կառավարման պայմանագիրը։ Ֆորմալ իմաստով բացված քրեական գործն էլ հնարավորություն է տալիս կատարելու օպերատիվ գործողություններ՝ ընդհուպ մինչև տնտեսական գործունեության կատարյալ կաթվածահարում»,- ասում է Սեմյոնովը։

Հավելենք նաև, որ «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատեր Ռուբեն Գրիգորյանը, մամուլի հրապարակումների համաձայն, ֆինանսավորում է Հայաստանում ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։ Այս տեղեկությունը, ըստ էության, չէր հերքել նաև ինքը Գրիգորյանը՝ հայտարարելով, որ ունի նման պատրաստակամություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan