Նաիրիտցիներն աշխատավարձ կստանա՞ն
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շաբաթվա վերջում մեկ ամսվա աշխատավարձ կստանան։
Այս մասին Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեցին «Նաիրիտ» գործարանից։
Գործարանը իր աշխատողներին պարտք է 5 մլրդ 768 մլն դրամ։ Մինչև տարվա վերջ նրանց խոստացել են վճարել ողջ աշխատավարձը։
Քիմիական երբեմնի հզոր գործարանը 2010 թ.-ից արտադրանք չի տալիս։ Աշխատողների մեծ մասն էլ գտնվում է հարկադիր պարապուրդում։
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» -ի աշխատակիցները տարիներ շարունակ իրենց չվճարված աշխատավարձերի հարցով դիմել են տարբեր պետական կառույցների:Այս տարվա օգոստոսից մի քանի անգամ Կառավարության շենքի մոտ իրականցրել են բողոքի ակցիաներ, հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն հարցը վերջնական լուծում դեռ չի ստացել:Վերջին հանդիպումը վարչապետի հետ տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին:
