Նաիրիտցիները չեն հեռանա ԱԺ-ի տարածքից, մինչև..
Այսօր` մարտի 24-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին Բաղրամյան 26-ում էին: Նրանք հերթական անգամ բողոքի ակցիա են անում` պահանջելով իրենց աշխատավարձերը։
Սակայն Բաղրամյան 26-ից չստանալով հարցի պատասխանը` նաիրիտցիները շարժվեցին ԱԺ: Նախագահական նստավայրից նրանք ԱԺ հասան «Պարտքի մարում» գոչելով և այժմ պահանջում են ԱԺ պատգամավորներն իջնել և լսել իրենց բաղոքը:
Ըստ հավաքվածների` իրենք չեն հեռանան ԱԺ-ի տարածքից, մինչև որևէ պատգամավոր չիջնի՝ իրենց բողոքը լսելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանց ընդունել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և տեղեկացրել, որ մինչև գույքը չօտարվի, իրենք չեն կարող նաիրիտցիներին աշխատավարձ վճարել։ Հավելենք, որ փետրվարին աշխատանքից ազատվեցին մոտ 2 հազար նաիրիտցիներ և մնացին մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի: