Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտնել է,որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեյայի շրջանակներում,որի աշխատանքները սկսվում են այսօր,տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը,որը կազմակերպվել են Մինսկի խմբի համանախագահները ...Ըստ Ռ.Սեկուտայի,Է.Նալբանդյանն ու Է.Մամեդյարովը կքննարկեն Հայաստանի և Ադրբեաջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպչական հարցերը,որը կարող է տեղի ունենալ այս տարվա մեջ,բայց ավելի ուշ...
Հիշեցնեմ,որ բավական երկար ժամանակ է Մինսկի խմբի համանախագահները փորձում են կազմակերպել Ս.Սարգսյանի և Ի.Ալիևի հերթական հանդիպումը,սակայն Բաքվի դիրքորոշումը Մադրիդյան թարմացված սկզբունքների նկատմամբ, և դրա հետևանքով Ադրբեջանի կողմից զինադադարի մշտական խախտումը ԱՆԻՄԱՍՏ են դարձնում երկու երկրների նախագահների հանդիպումը...Մինչ այս հաղորդվում էր,որ Նյու Յորքում հանդիպելու են Ս.Սարգսանն ու Ի.Ալիևը...Սակայն պարզվեց,որ միջնորդներին հաջողվել է կազմակերպել միայն երկու երկրների ԱԳՆ նախարարների հանդիպումը...