Նանուլը դարձավ 5 տարեկան PHOTO
ESem.am-ը գրում է.
Երգչուհի Նանուլը վերջերս նշեց ծննդյան տարեդարձը. նա դարձավ հինգ տարեկան: Թեև փոքրիկ երգչուհու տարեդարձն ապրիլի 23-ին էր, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված նրա ծնողները փոքրիկի տոնը կազմակերպել են շատ ավելի ուշ:ESem.am-ի հետ զրույցում երգչուհու մայրը` պարուհի Վիկա Մարտիրոսյանը, որոշ մանրամասներ փոխանցեց աղջկա ծննդյան տարեդարձից:
Վերջերս Լիլիթ Հովհաննիսյանի հետ զուգերգով հանդես եկած փոքրիկ երգչուհին ծննդյան օրն անցկացրել է իր սիրած մանկական սրճարաններից մեկում`ընկեր-ընկերուհիների հետ:
«Այդ օրը իրեն շատ լավ էր զգում, երջանիկ էր, քանի որ ամեն բան իր սրտով էր»,- ասաց Վիկան: Ըստ նրա՝ դուստրն ինքն է ընտրել ծննդյան տորթը` իր սիրելի հերոսներով:
Վիկայից պարզեցինք նաև, որ գրեթե ամեն տարի փոքրիկի ծննդյան օրը փորձում են տոն դարձնել:
Անդրադառնալով աղջկա ստացած նվերներին` պարուհի մայրիկն ասաց, որ ինչպես միշտ գերակշռել են խաղալիքները, տիկնիկները:
ESem.am-ը շնորհավորում է փոքրիկին ու անհոգ մանկություն մաղթում: