Նարեկ Սարգսյանի գործով Չեխիայում կրկին նիստ կլինի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը Չեխիայում կկայանա ապրիլի 21-ին: Գրել էինք, որ ապրիլի 4-ին մեկ նիստ արդեն տեղի էր ունեցել: Դատական այդ նիստը հրավիրվել էր քննարկելու Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: Նախորդ նիստի ժամանակ գործը նախագահող դատավորը հայտարարել է, որ քննվում է եւս մեկ քրեական գործ` Պրահայում Ն. Սարգսյանին հայտնաբերելիս Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ներկայացնելու հետ կապված»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում